Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Где деньги, Зин?

Где деньги, Зин?
24.03.2023 | 11:30

Ինչքան տեղյակ եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսանում լրատվամիջոցների արած հայտարարությունները։ Տարբեր լրատվամիջոցներում, տարբեր հասարակական քաղաքական գործիչներ ներկայացնում են բազմաթիվ հայտարարություններ, ներկայացնում են փաստեր, որ Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան հաշիվների վրա առկա է 4 մլրդ $:
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Հակոբյան Աննայի շվեցարական հաշիվներում առկա է 1,5 մլրդ $:
Աննա Հակոբյանի եղբոր` Հրաչյա Հակոբյանի արտասահմանյան հանգիստն արժեցել է 400 000$:
Բացի վերը նշվածից հայտնվում է, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն է փոխանցվել շուրջ 211 000 000 մլն $, որի հավաստիությունը նշվել է Համաշխարհային բանկի համապատասխան փաստաթղթում։
Թե ով է ստացել այդ գումարը և ինչ նպատակով է ծախսվել մինչ օրս բացատրություն չկա։
Նաև «Հայաստան համահայկական հիմնադրամը» 2020 թվականին հավաքագրել է շուրջ 200 000 000 մլն $, որի ճակատագիրը նույնպես անհայտ է։
Հայտնվում է նաև, որ ՔՊ-ական յուրաքանչյուր պատգամավոր Նիկոլի ընդհատուր «общаг»-ի
գումարից ստանում է ամսական 100 000 $ գումար։
Սերժ Սարգսյանը իշանությունը Նիկոլին հանձնել է մոտ 6 միլիարդ արտաքին պարտքով։
Այժմ ՀՀ արտաքին պարտքը հասել է շուրջ 11 միլիարդի, այսինքն կրկնապատկվել է։
Հայաստանը, ըստ պաշտոնական վիճակագրության, Նիկոլի օրոք թռիչքաձև տնտեսական աճ է արձանագրել, բայց փաստ է, որ բացի մի քանի կիսատ-պռատ ասֆալտից , ո՛չ գործարաններ են բացվել, ո՛չ զենք է գնվել, ո՛չ զորամասեր են կառուցվել , և ո՛չ էլ էական աշխատավարձ ու թոշակ բարձրացվել:
ՈՒ՞ր են փողերը...
ԱՄՆ պետդեպը նույնիսկ հայտարարում է, որ Հայաստանում մասայական «բարդակ» է, ծաղկում է համակարգային կոռոպցիան:
Նույն կարծիքին են համաշխարհային մյուս ֆինանսական կառույցները:
Հիմա, որպես ՀՀ քաղաքացի, առանց անտեսելու վերոհիշյալ արարածների անմեղության կանխավարկածը, հարցադրում եմ` ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր ե՞ն հոդաբաշխ բացատրություն ներկայացնել հանրությանը, թե՞ ուղղակի «փայ» ունեն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նշած համակարգային կոռուպցիայից և երկիրը պետք է տանեն վերջնական կործանման:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ